Աճուրդում, որի կազմակերիչը RM Sotheby's–ն է, ներկայացվելու է 1947 թվականին արտադրված հազվագյուտ Morgan F-Super եռակնանի մեքենան, հաղորդում է Pokatim–ը։

Մեքենան հագեցած է Ford ընկերության 1,2 լիտր աշխատանքային ծավալով եւ ընդամենը 30 ձիաուժ հզորությամբ շարժիչով, ինչը, սակայն, բավական է եռակնանի մոդելի համար։

Հայտնի է, որ արտադրվել է ընդամենը 92 նման ավտոմեքենա, նախորդ նման մեքենան վաճառվել էր 2005 թվականին։ Հազվագյուտ Morgan F-Super եռակնանիի աճուրդը կայանալու է մարտին՝ Ֆլորիդա նահանգի Ամելիա կղզում։