Jeep ընկերությունը ներկայացրել է Wrangler ամենագնացի հատուկ մոդիֆիկացիան, որը ստացել է Rubicon Recon անվանումը։ Մոդելի բազային տարբերակից նորամուծությունը տարբերվում է բարելավված ամենագնացի հնարավորություններով, հայտնում է Motor–ը։
Jeep Wrangler Rubicon Recon–ը ստացել է մշակված դիմային կամուրջ, դիմացի եւ հետեւի դեֆերենցիալների գերկայուն պաշտպանություն, ինչպես նաեւ 35 մատնաչափ անիվներ տեղադրելու հնարավորություն։
Հաճախորդներին առաջարկում են ամենագնացի բեռնաթափքի գույնի ընտրության 7 տարբերակ։ Այն հասանելի կլինի ինչպես 3, այնպես էլ 5 դռներով։






























