Իտալական Lamborghini ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ժամանակակից պատմության ընթացքում իր ամենակարեւոր մոդելը։ Urus լյուքս դասի քրոսովերը կոչված է ոչ միայն կրկնապատկել Lamborghini–ի վաճառքները, այլեւ ընկերության համար նոր տեխնոլոգիական հորիզոններ բացել, հաղորդում է  Digital Trends պարբերականը։

Ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիի խոսքով, որ պլոտային արտադրությունը մեկնարկելու է արդեն ապրիլին, իսկ դրա շուրջ մանրամասները Lamborghini–ն կներկայացնի արդեն առաիկա շաբաթներին։ Հավանաբար, Urus–ի շնորհանդեսը կկայանա մարտի առաջին տասնօրյակում՝ Ժնեւյան ավտոսալոնի շրջանակներում։

Դոմենիկալին հաստատել է, որ քրոսովերը հատուկ ունակությունները վերաբերելու են ոչ միայն ասֆալտի, այլեւ՝ սառույցի, ձյան, քարերի եւ ավազի վրա վարելուն։