ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից բլոգեր Ուեբսթեր Թարփլին համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքից ներողություն խնդրել եւ Մելանյա Թրամփին  զգալի գումար վճարել այն հաղորդագրությունների պատճառով, որ նա իբր աշխատել է շքախմբում: Այս մասին նշված է Washington Post-ում:

Պարբերականի տեղեկություններով՝ Թարփլիի հոդվածի հիմքում անհիմն լուրերն էին այն մասին, որ Մելանյան աշխատել է շքախմբի էլիտար ծառայությունում: Հոդվածում ենթադրություն կար, որ Թրամփն իբր նյարդային պոռթկում է ունեցել Քլիվլենդում Հանրապետական կուսակցության համագումարում Մելանյայի ելույթից հետո:

«2016 թվականի օգոստոսի 2-ին ես Մելանյա Թրամփի մասին հոդված եմ հրապարակել, որում նրա մասին կեղծ եւ զրպարտչական պնդումներ են եղել»,- նշված է 71-ամյա Թարփլիի հայտարարության մեջ. «Ես ընդունում եմ, որ այդ կեղծ հայտարարությունները մեծ վնաս են հասցրել տիկին Թրամփին եւ նրա ընտանիքին, ուստի անկեղծորեն ներողություն եմ խնդրում տիկին Թրամփից, նրա որդուց, ամուսնուց եւ ծնողներից»: