BMW–ն Ժնեւի ավտոսրահում մի քանի նոր մեքենան կցուցադրի, այդ թվում՝ i8 սուպերքարի նոր հատուկ տարբերակը։
Նորամուծությունը կստանա BMW i8 Protonic Frozen Black Edition անվանումը։ Այն կթողարկեն սահմանափակ քանակությամբ, իսկ շուկայում մեքենան կհայտնվի արդեն այս տարվա ապրիլին։ Այն տարբերվում է թափքի գույնով եւ սրահի թարմացված երեսպատմամբ։ Ավելի ուշ այս տարի լույս կտեսնի i8 Protonic Frozen Yellow Edition մոդելը, որը կունենա դեղին թափք եւ համանման սրահ։






























