Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 11-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -6-8, ցերեկը՝ 0-2 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2-7,

Կոտայքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2-7,

Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2-7,

Լոռիում՝ գիշերը` -3-7, ցերեկը` -2+1,

Տավուշում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -3+2,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2-7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-3,

Արարատում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-2,

Արմավիրում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13,, ցերեկը` -2-7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -6-9, ցերեկը` 0-2,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -1-4, ցերեկը` -1+2,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` -2-5,

Արցախում՝ գիշերը` -3-6, ցերեկը՝ 0-3: