Audi ընկերությունը ներկայացրել է թարմացված RS3 Sportback հեչբեքը, որի շնորհանդեսը կկայանա մարտին Ժնեւի ավտոշոուի ժամանակ, փոխանցում է «Կոմերսանտը»։
Արտաքինից մեքենան Audi A3 հեչբեքի ոճով փոփոխություններ է կրել։ RS3 տարբերակն առանձնանում է ավելի ագրեսիվ աերոդինամիկ ծածկով եւ մեծ տրամագծով անիվներով։
Մեքենան ունի 2.5 լ ծավալով 5-մխոցանի տուրբո շարժիչ, որը զարգացնում է 400 ձիաուժ արագություն։ Մեքենայի զանգվածը 30 կգ–ով պակասել է։ Եվրոպայում Audi RS3 Sportback–ի վաճառքը պետք է սկսվի 2017–ի օգոստոսին։






























