Պանամայում ձերբակալվել են Mossack Fonseca-ի իրավաբանական ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան եւ Գերմանիայի քաղաքացի Յուրգեն Մոսակը, հաղորդում է Süddeutsche Zeitung թերթը։
Օֆշորային ընկերություններ գրանցող հենց այս իրավաբանական գրասենյակի սերվերների տեղեկությունն էլ հիմք էր հանդիսացել այսպես կոչված «Պանամական դոսյեի» համար, որը հիմք հանդիսացավ Süddeutsche Zeitung–ի եւ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետագա բացահայտնումների համար։
Ընկերության գրասենյակում խուզարկություններ են անցկացվել: Պանամայի իշխանությունները նրանց մեղադրում են ֆինանսական մեքենայությունների, բազմամիլիարդանոց կաշառքներ տալու, խաբեության եւ փողերի լվացման համար։
Հետաքննության տվյալներով, հանցագործ սխեմաներին կարող է ներքաշված լինել բրազիլական շինարարությամբ եւ նավթամթերքով զբաղվող Odebrecht Organisation կոնգլոմերատը։



























