Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ  Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի թիվ 25 տան տանիքը մասամբ փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կուտակված ձյան պատճառով մասամբ փլուզվել է Է. Ա.-ին  պատկանող տան տանիքը (100 քմ):

***

Փետրվարի 11-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 3/2 շենքի տանիքը մասամբ փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կուտակված ձյան պատճառով մասամբ փլուզվել է 5 հարկանի շենքի տանիքը (130 քմ):