Արթուր Բաղդասարյանը փետրվարի 11-ին ընտրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ։

Մոտ 2180 պատվիրակները, որոնք ներկա էին կուսակցության 2-րդ համագումարին, Արթուր Բաղդասարյանին միաձայն ընտրել են «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ։

Արթուր ԲԱղդասարյանն ինքը համագումարի ավարտից հետո հրաժարվել է խոսել լրագրողների հետ, ասելով, որ մոտ ժամանակներս մամուլի ասուլիս կտա։