Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոեւը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, եւ ընտանիքով ժամանել Հայաստան։
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոեւի խնդրանքին։



























