Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովի ավտոշարասյունը Ցխինվալ-Զնաուր մայրուղու վրա վթարի է ենթարկվել, ոչ մեկը լրջորեն չի տուժել, հայտնում է «Sputnik Հարավային Օսիան»՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Գանա Յանովսկայային:
«Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Նոգկաու գյուղի շրջանում: Վթարի հետեւանքով ոչ ոք լրջորեն չի տուժել, իսկ նախագահը նույնիսկ բժշկական օգնության կարիք չի ունեցել»,- ասել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Թիբիլովը հիմա տանն է, նրա ինքնազգացողությունը նորմալ է:



























