Առանձնապես բարձր ցուցանիշ ունեցող կուսակցություն չկա:  NEWS.am-ի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը` պատասխանելով հարցին, թե այս ընտրապայքարում արդյոք կարողանալու է ՀՅԴ-ն  նվազագույն շեմը հաղթահարել, որը որոշ կարծիքների համաձայն` չունի բարձր վարկանիշ:

«Ես չեմ կարծում, որ Դաշնակցությունը ցածր ցուցանիշներով է մտնում  ընտրական պրոցեսի մեջ, առանձնապես բարձր ցուցանիշ ունեցող կուսակցություն չկա, երկրորդը` ես համոզված եմ, որ Դաշնակցությունը լավագույն արդյունքներով է դուրս գալիս էս ընտրություններին եւ, բնականաբար, պետք է շատ ակտիվ աշխատեմ կուսակցության համար, պետք է արձակուրդ վերցնեմ ու քարոզչություն անեմ, բացահատրեմ` Դաշնակցությունն ինչ է նաելու »,-ասել է Լոքյանը:

 Հարցին նվազագույն շեմը հաղթահարելու ակնկալիք ունե՞ն` հաշվի առնելով, որ իշխանություններին են կցված եղել այս վերջին տարիներին,  պատասխանել է. «Հինգ տոկոս հաղթահարել ենք, երբ 2012-ին ընդդիմություն ենք եղել, ավելի բարձր հավաքել ենք, երբ որ 2009-ին  իշխանություն ենք եղել: Դաշնակցությունը կհավաքի բավականին լուրջ տոկսներ այս ընտրություններում»: