Մոսկվայի իրավապահները ձերբակալել են երիտասարդին, որը հրկիզել է Ռուսաստանի մայրաքաղաքի տներից մեկի խորդանոցում գիշերող անտուն կնոջը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության տվյալներով՝ Շչերբակովսկի փողոցի տներից մեկի խորդանոցում հրդեհը բռնկվել է փետրվարի 11-ին: 37-ամյա կնոջը հայտնաբերել են գլխի, պարանոցի եւ վերին վերջույթների շրջանում լուրջ այրվածքներով եւ հիվանդանոց տեղափոխել:

Տուժածի խոսքով՝ անհայտ տղամարդն իր վրա ինչ-որ հեղուկ է լցրել, հրկիզել հագուստն ու փախուստի դիմել: