Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահ է, որ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը երկրի արժանի նախագահ կլինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

«Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին, ամենադժվար պահերին նա կարողացել է ելք գտնել իրավիճակից: Այդ ունակությունը նրան կօգնի լուծել ներքաղաքական խնդիրները»,- ասել է նա:

«Սա լավ օր է Գերմանիայի համար»,- հավելել է Մերկելը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ժողովը սատարել է Շթայնմայերի թեկնածությունը: