ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ հայտարարել, որ նման սադրանքները վտանգում են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 

«Ես դատապարտում եմ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը: Դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի եւս մեկ խախտում է, այդ թվում՝ 2016 թվականի նոյեմբերին ընդունված 2321 բանաձեւը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա նաեւ Փհենյանին կոչ է արել զերծ մնալ հետագա սադրանքներից, դադարեցնել բալիստիկ տեխնոլոգիաների կիրառմամբ արձակումները եւ, ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջներին, ընդհանրապես դադարեցնել հրթիռային ծրագրի մշակումը: