Փետրվարի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման 132-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 22.40-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 32 շենքի մոտ ինքնաբերաբար հետ է ընթացել եւ վրաերթի ենթարկել 25-ամյա քաղաքացուհու ու բախվել կայանված վիճակում գտնվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային:

Քաղաքացուհուն շտապօգնության խումբը ցուցաբերել է բուժօգնություն:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 22.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու եւ 36-ամյա քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: