Սերբիան չի ցանկանում կայանատեղի դառնալ Եվրոպա ձգտող ներգաղթյալների համար։ Այս մասին հայտարել է Սերբաիյի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ հանդպիման ժամանակ, հաղորդում է Gazeta–ն։
Վուչիչի խոսքով, ի տարբերություն այլ երկրների, Սերբիան միշտ կատարել է ներգաղթյալների վերաբերյալ իր պարտավորությունները։ Նա նաեւ հավելել է, թե Սերբիան երբեւէ բռնություն չի կիրառել ներգաղթյալների նկատմամբ, սակայն դառնալ նրանց համար «կայանատեղի» չի ցանկանում։



























