ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն քննադատել է փետրվարի 12-ին Հյուսիսային Կորեայի իրականացրաց բալիստիկ հրթիռի նոր փորձարկումը։
«Այս մտահոգություն առաջացնող փաստը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձեւի կոպիտ խախտում է։ Հյուսիսային Կորեայի ղեկավարները պետք է վերադառնանք միջուկային զինաթափման ուղի եւ ամբողջությամբ կատարեն ստանձնած միջազգային պարտավորությունները», – հայտարարել է Գուտերեշը։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հորդորել է միջազգային հանրության Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի կարգավորման հարցում ցուցաբերել համաձայնեցված դիրքորոշում։



























