ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի կարեւոր ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումները կանխարգելող բանաձեւ է ընդունել։

 

«ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հորդորում է բոլոր անդամ պետություններին մշակել կամ կատարելագործել առավել մեծ կարեւորություն ներկայացնող ենթակառուցվածնային օբյեկտների նկատմամբ ահաբեկչական հարձակումները կանխարգելելուն ուղղված իրենց ռազմավարությունը», – ասված է բանաձեւում։ Փաստաթղթում նաեւ խոսվում է կենսական նշանակության օբյեկտների վրա հարձակումների գործում միջազգային համագործակցության ամրապնդման մասին։

 

Բանաձեւը ընդունվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ, որը փետրվարին նախագահում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։

 

Փաստաթուղթը նաեւ հորդորում է բորոր անդամ պետություններին քրեական պատասխանատվություն սահմանել կենսական նշանակության օբեյկտների վերացման կամ շարքից հանելուն ուղղված ահաբեկչական գործողությունների, ինչպես նաեւ նման արձակումները ծրագրելու, նախապատրաստելու, ֆինանսավորելու եւ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։