Ամբողջ աշխարհում բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ են ընդունում Թրամփի մոտալուտ հրաժարականի կամ իմփիչմենթի հարցով, հաղորդում է Politico–ն։
Բրիտանական բուքմեյքերական հսկա Ladbrokes–ը գնահատում է Թրամփի հրաժարականի կամ իմփիչմենթի հնարավորությունները որպես 11-ը 10-ի դիմաց: Իռլանդական Paddy Power գրասենյակը խաղադրույքներ է ընդունում, որ Թրամփի իմփիչմենթի հարցը Ներկայացուցիչների պալատում կբարձրացվի մինչեւ տարեվերջ՝ գնահատելով շանսերը 4:1–ի։ Ցանցային Bovada կայքը նույնպես կարծում է, որ Թրամփին չի հաջողվի մինչեւ տարեվերջ պահպանել իր աթոռը։
«Խաղադրույքների տեսանկյունից Դոնալդ Թրամփի նախագահությունը իսկական իրարանցում է առաջացրել», – կարծում է Ladbrokes–ի ներկայացուցիչ Ալեքս Դոնահյուն։ «Այն ամենը, ինչ անում է Թրամփը, կարելի է շահարկել, եւ, համապատասխանաբար՝ խոշոր գումարներով խաղի վերածել»։



























