Հոլանդական PAL-V ընկերությունը սկսել է Liberty անվանումով թռչող ավտոմեքենաների պատվերներ ընդունել: Մեքենաների մատակարարումը ծրագրվում է սկսել 2018 թվականի վերջին: Իհարկե՝ դրանց ապագա սեփականատերերը պետք է պատրաստ լինեն Liberty-ի շահագործման որոշակի առանձնահատկություններին:

Ըստ «Авто-Вести»-ի՝ PAL-V Liberty ձեռք բերելն այնքան էլ դյուրին չի լինի. նախ հարկավոր է օդաչուի լիցենզիա ստանալ: Բացի այդ՝ գնորդը պետք է ընկերությունում լրացուցիչ դասընթացներ անցնի, որը կներառվի թռչող մեքենայի արժեքի մեջ:

Ընկերությունը մտադիր է նախ սահմանափակ քանակությամբ՝ 90 հատ Liberty Pioneer Edition թողարկել, յուրաքանչյուրը՝ կես միլիոն եվրո արժողությամբ: Դրանից հետո հասանելի կլինի նաեւ Liberty Sport մոդիֆիկացիան՝ «ընդամենը» 300 հազար եվրո արժողությամբ: