Պենտագոնը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի իրականացրաց բալիստիկ հրթիռի փորձարկումը, հաղորդում է Reuters–ը։ Պենտագոնի ներկայացուցիչ, կապիտան Ջեֆ Դեւիսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի «զենքի ապօրինի ծրագրերը» ազգային անվտանգության ակնհայտն եւ լուրջ սպառնալիք են։
«Մենք ի զորու են պաշտպանվել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների գրոհներից եւ կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թույլ չտալու եւ ոչնչացնելու մեր տարածքների եւ բնակիչների, ինչպես նաեւ մեր դաշնակիցների նկատմամբ սպառնալիքները», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։



























