Սիրիայի հարցով պաշտոնական բանակցությունները կկայանան փետրվարի 23-ին։ ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի գրասենյակը պաշտոնական հրավերներ է ուղարկել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակություններին՝ Ժնեւում նախ փետրվարի 20–ին խորհրդատվություններ անցկացնելու, ապա եւ փետրվարի 23-ին պաշտոնական բանակցություններ սկսելու խնդրանքով։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ–ի տեղեկատվական կենտրոնը։
«Մենք ակնկալում ենք, որ պատվիրակությունները նախ խորհրդատվություններ կանցկացնել ՄԱԿ–ի հատուկ բանագնացի եւ նրա թիմի հետ՝ փետրվարի 23–ին նախատեսված պաշտոնական բանակցություններին ընդառաջ», –ասված է Ստեֆան դե Միստուրայի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։



























