Սպիտակ տանը կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ։ Հանդիպման ընթացքում տրվել է կին–գործարարներին աջակցության համատեղ նախաձեռնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Վաշինգտոն ժամանելուց առաջ վարչապետ Տրյուդոն հույս էր հայտնել, որ կողմերին կհաջողվի «ընդհանուր լեզու գտնել»։ Հիշեցնենք, որ Կանադան լրջորեն կախված է Միացյալ Նահանգներից, որից բաժին է Կանադայի արտահանման 75 տոկոսը։

Թեեւ այցի պաշտոնական ծրագրում դա չի նշվում, սակայն ակնկալվում է, որ երկուշաբթի կայանալիք հանդիպումների օրակարգում տնտեսական, առաջին հերթին՝ առեւտրի հետ կապված հարցերն են։

Հանդիպումից առաջ Ջասթին Տրյուդոն ԱՄՆ–ի նախագահին է նվիրել նկար, որում պատկերված են Դոնալդ Թրամփը եւ վարչապետի հայրը՝ Կանադայի նախկին վարչապետ Պիեր Տրյուդոն։ Թրամփը խոստացել է պահել նվերը հատուկ տեղում։