Ավիաշարժիչներ եւ էներգետիկ սարքավորումներ արտադրող բրիտանական Rolls-Royce ընկերությունը 2016-ին ռեկորդային՝ 4,6 մլրդ սթերլինգի (5,7 մլրդ դոլար) կորուստ է կրել, հաղորդում է BBC-ն։
Rolls-Royce-ը տուժել է «բրեքսիթից» հետո բրիտանական ֆունտի անկման պատճառով, քանի որ ավիացիոն բիզնեսում գործարքների մեծամասնությունը կնքվում է դոլարով։ Արժույթի փոփոխման հետեւանքով ընկերությունը պայմանագրերում 4.4 մլրդ ֆունտ սթերլինգ է կորցրել։
Հաշվետվության ժամանակաշրջանում ընկերությունը ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Ընկերությանը մեղադրել են, որ աշխարհի 12 երկրներում այն պայմանագրեր է ստացել կաշառքի հաշվին։
2016-ին Rolls-Royce-ը համաձայնել է 671 մլն ֆունտ (838 մլն դոլար) տուգանք վճարել՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների հետ հակակոռուպցիոն գործը կարգավորելու համար։




























