Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բարեկամություն կամուրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ջերմուկի ոստիկանության բաժնից: Նրանց հաղորդմամբ՝ 23-ամյա Ա. Ս.-ն գրանցված է եղել Արտաշատ քաղաքում, սակայն ապրել է Ջերմուկում:
Նախնական տեղեկություններով, երիտասարդն ինքնասպան է եղել: Կատարվում է քննություն:
Նշենք, որ 23-ամյա Ա. Ս.-ն փետրվարի 13-ին տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել:


























