Միացյալ Նահանգների կառավարությունում համոզված են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբայր Կիմ Չոն Նամի՝ Մալայզիայում սպանության հետեւում կանգնած են Հյուսիսային Կորեայի գործակալները։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ԱՄՆ–ի կառավարությունում իր աղբյուրը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները առայժմ տեղեկություններ չունի այն մասին, թե ինչպես է սպանվել Կիմ Չոն Նամը։
Ավել վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբոր սպանության մասին հակասական տեղեկություններ էին հաղորդվում։ Մի դեպքում նշվում է, որ Կուալա–Լումպուրի միջազգային օդանավակայանում անհայտ կինը նրա գլխին ինչ–որ հեղուկի մեջ թաթախված գլխաշոր է գցել, մյուս դեպքում՝ որ նրա երեսին են անհայտ հեղուկ լցրել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբայրը Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի որդին էր արտամուսնական կապից։ Նա մշտապես բնակվում էր Չինաստանում եւ չէր խառնվում Հյուսիսային Կորեայի կառավարման գործին։



























