Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է այցելել է Օբերվիլյե քաղաք, որտեղ արդեն որերորդ օրը չեն դադարում բախումները, որոնք ծագել են հարեւան Օլնե–սու–Բուա ավանում 22-ամյա երիտասարդի դաժան ձերբակալությունից եւ դրան հետեւած բռնաբարությունից հետո, հաղորդում է RFI–ը։

Փարիզի արվարձաններում երիտասարդների խմբերը շարունակում են մեքենաներ այրել եւ ոստիկանների ուղղութամբ քարեր նետել։ Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը 25 երիտասարդի է ձերբակալել, իշխանությունները փորձում են ամեն գնով հանդարտեցնել բողոքավորներին։ «Մենք չեն կարող հաշտվել անկարգությունների հետ, որոնք իրականացվում են ողբերգության պատրվագով», –  Օբերվիլյեի բնակիչների հետ հայտարարել է նախագահ Ֆանսուա Օլանդը։    

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն կարգադրել է դատախազությանը քննել երիտասարդի բռնաբարության համար կասկածվող ոստիկանների դեմ նոր բողոքները։

Իշխանությունները մինչ այդ, ստիպված են մի կողմից, կանխարգելել նոր բախումների տարածումը, մյուս կողմից պատասխանել ընդդիմության կողմից հնչող սուր քննադատությանը։