Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը Մոսկվայի 353 շրջանի դատարանի որոշմամբ տուգանվել է 14 հազար ռուբլիով՝ նախկինում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները չմուծելու համար, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը՝ վկայակոչելով Սավելովյան դատարանի խոսնակ Կոնստանտին Տիմոշենկոյին։

 

«Դատարանը վճռել է Բաղդասարյանին մեղավոր ճանաչել Վարչական օրենսգրքի  «Վարչական տուգանքները ժամանակին չվճարելու մասին» հոդվածը երկու անգամ խախտելու համար եւ 10 հազար եւ 4 հազաև ռուբլու չափով վարչական տուգանք սահմանել նրա համար»,– նշել է նա։