ԱՄՆ նախագահ Թրամփը խնդրել է Մայքլ Ֆլինին հրաժարական տալ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սթայսերը, հայտնում է Reuters–ը։

«Նրա խոսքով, Ֆլինին առնչվող իրավիճակը քննարկվել է մի քանի շաբաթ շարունակ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ճշմարտությունը։ Նա նշել է, որ Թրամփը շատ մտահոգված էր այն փաստով, որ Ֆլինը մոլորության մեջ էր գցել փոխնախագահ Մայք Փենսին՝ Ռուսաստանի դեսպանի հետ իր զրույցի բովանդակության կապակցությամբ։ «Այդ պաշտոնին պետք է լինի մի մարդ, ում նախագահը անվերապահորեն ու ամբողջովին վստահում է։ Վստահության մակարդակի նվազումը, ինչպես նաեւ հարցեր առաջացնող այլ հանգամանքներ հանգեցրել են նրան, որ նախագահը Ֆլիննին խնդրել է հրաժարական տալ»,- նշել է նա։