Թուրքիայի վիճակագրական վարչությունը ներկայացրել է 2016-ի գործազրկության տվյալները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով 2016-ին Թուրքիայում գործազրկությունը ռեկորդային աճ է գրանցել՝ 3,7 միլիոն քաղաքացի կամ 12,1 տոկոս։
Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն ավելացել է 590 հազարով։



























