Բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանը՝ Սաֆար Հուսեյնովը, իր պաշտպանյալի հետ տեսնվել է փետրվարի 9-ին, հաղորդում է Trend-ը։
Համաձայն աղբյուրի՝ Լապշինի կինը՝ Եկատերինան, հեռախոսով փաստաբանի հետ քննարկել է իր ամուսնու դրությունն ու կալանքի պայմանները։ «Այսօր հեռախոսով խոսել եմ Լապշինի կնոջ հետ, նրան տեղեկացրել եմ ամուսնու դրության, կալանքի պայմանների եւ հետաքննության ընթացքի մասին»,-ասել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ Լապշինի գործին հետեւում են Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանատները։ Վերջինս այս երկու պետությունների քաղաքացին է հանդիսանում։
Վերջին անգամ Հուսեյնովն իր պաշտպանյալին հանդիպել է փետրվարի 9-ին։
Հիշեցնենք, որ Լապշինն Ադրբեջանին է արտահանձնվել փետրվարի 7-ի երեկոյան։ Փաստորեն, փաստաբանն իր պաշտպանյալին ընդամենը մեկ անգամ է այցելել։




























