Ուկրաինայի կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի շուկայում արտակարգ դրություն մտցնելու մասին, որը նախատեսում է ատրացիտային դեֆիցիտային ածխի գործածման կրճատում՝ երկրի էներգահամակարգի աշխատանքի կայունությունն ապահովելով, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մենք կանենք ամեն ինչ ու հիմա ներդնում ենք այդ միջոցառումները, որպեսզի կանխենք կամ նվազագույնի հասցնենք ցանկացած անջատումներ․․․Մենք կկառավարենք համակարգն այնպես, որ նվազագույնի հասցնենք ցանկացած բացասական հետեւանք Ուկրաինայի քաղաքացիների համար։ Ուզում եմ շեշտել, որ անջատումները տեղի են ունանալու միայն ծայրահեղ դեպքերում ու մենք նախապես այդ մասին կտեղեկացնենք։ Հիմա նման հարց դրված չէ»,- ասել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։




























