Ֆրանսիան թույլ չի տա Ռուսաստանին կամ ցանկացած այլ պետությանը միջամտել նախագահական ընտրությունների գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարա Ժան–Մարկ Էյրոն, հաղորդում է Reuters–ը։

Նրա խոսքով, Փարիզը չի հանդուրժում ընտրկան գործընթացին Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության կողմից միջամտությունը։ «Դա մեր ժողովրդավարության, ինքիշխանության, ազգային անվտանգության հարց է», – շեշտել է Էյրոն։ Նա նշել է, որ Ֆրանսիան ունի հստակ շրջանակներ, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում պատասխան քայլերը։ «Օտարերկրյա պետությունը չի կարող ազդել ֆրանսիացիների ընտրության վրա», – ասել է նա։