Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նախատեսում է քնարկել իրավիճակը Դոնբասում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի իր գործընկերների հետ Մյունխենում փետրվարի 17-ից 19-ը կայանալիք անվտանգության հարցերով համաժողովում։ Նա արդեն հրավիրել է Սերգեյ Լավրովին, Պավել Կլիմկինին եւ Ժան–Մարկ Էյրոյին բանակցությունների, հաղորդում է DW–ն։
Նրա խոսքով, «նորմանդյան քառյակի» հանդիպման ընթացքում քննարկվելու է Ավդեեւկայի շրջանում վերջերս արձանագրված լարվածությանը, հրադադարի ռեժիմին վերադարձին, ինչպես նաեւ հակամարտող կողմերի շփման գծից զորքերի եւ ծանր տեխնիկան հետ քաշելու հետ կապված հարցերը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում քննարկվելու են մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հաջորդ քայլերը։




























