Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները փորձել են համոզել Մալայզիայի իշանություններին չանցկացնել նախօրեին Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանված Կիմ Չեն Նամի դիահերձումը, հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Աղբյուրի համաձայն, Մալայզիայի իշխանությունները  մերժել են Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներին, որոնք մի քանի ժամ են անցկացրել հիվանդանոցում, որտեղ տեղափոխել էին Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբոր դին։

Վկայակոչելով իր աղբյուրները Մալայզիայում, Հարավային Կորեայում եւ Միացյալ Նահանգներում, Reuters–ը հաղորդում է, որ Կիմ Չեն Նամին թունավորել են Հյուսիսային Կորեայի երկու կին–գործակալները։ Նրանց հաջողվել է հեռանալ օդանավակայանից տաքսիով։ Մալայզիայի ոստիկանությունը փետրվարի 15–ին ձերբակալել է Վիետնամի անձնագիր ունեցող կնոջը, սակայն ներկայում ոստիկանությունը սպանության հետ կապված որոնում է եւս մի քանի օտարերկրացիների։