ԱՄՆ–ը աշխատելու է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն կողմերն իրենք պետք է համաձայնության գան։ Այս մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

Թրամփը խնդրել է Նեթանյահուին «մի փոքր զսպել» հրեական իսրայելական բնակավայրերի կառուցումը, հաղորդում է AP–ն։ Նրա խոսքով, երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված կարգավորումը «ավելի հեշտ կլինի երկու կողմերի համար», սակայն եթե իսրայելցիներն ու պաղեստինցիները այլընտրանք գտնեն, ապա ԱՄՆ–ը պատրաստ է նրանց սատարել։

 

Թրամփը շեշտել է, թե ցանկանում է տեղափոխել ԱՄՆ–ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ, սակայն հավելել, որ «այդ հարց զգուշությամբ են քննարկում»։