Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են երկու երկների միջեւ «անխախտ բարեկամության» մասին եւ խոստացել են արդեն մոտ ապագայում հայտարարել տարածաշրջանում խաղաղ կարգավորման նոր ծրագրի մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Դա կլինի շատ ավելի մեծ համաձայնագիր, շատ ավելի կարեւոր համաձայնագիր, որի մասին նախկինում ոչ ոք չէր մտածում», – համատեղ ասուլիսում հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե «ներկաներից ոչ բոլորը կարող են հասկանալ այդ նախաձեռնության էությունը»։

Ընդ որում, երկու առաջնորդները նախընտրել են չբացահայտել ապագա համաձայնագրի մանրամասները։ Նախագահ Թրամփը շեշտել է, որ նոր համաձայնագրի իրագործման հիմնական նախապայմանը իսրայելցիների եւ պաղեստինցիների՝ փոխադարձ զիջումների գնալու պատրաստակամությունն է լինելու։

«Իսրայելը պետք է պատրաստ լինի գնալ զիջումների... իսկ պաղեստինցիները պետք է հրաժարվեն ատելությունից, որն իրենց սերմանում են մանկուց, եւ ճանաչեն Իսրայելը», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։

 

Նա նաեւ նշել է, որ Միաացյալ Նահանգները պատրաստ է Իսրայելի հետ համատեղ պայքարել իսլամական ահաբեկչության դեմ, աջակցել Իսրայելին այն ժամանակ, երբ «ՄԱԿ–ը կամ այլ միջազգային կազմակերպությունները» կոշտ բանաձեւր են ընդունում  կամ «անարդար եւ միակողմանի» բոյկոտ են հայտարարում հրեական պետությանը։