Փետրվարի 15-ին, ժամը 19:38-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MN 348 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ա) եւ «Mazda» մակնիշի 77 TZ 767 պետհամարանիշներով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ու 2 ուղեւորին (2009 թ. ծնված Ս. եւ 2015 թ. ծնված Ա. Մ.-եր) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տեղափոխվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: