Միջին եւ կարճ հեռահարության հրթիռների (ՄԿՀՀ) ոչնչացման մասին պայմանագրի ցանկացած խախտում Հյուսիսատլանտյան դաշինքի համար կդառնա մտահոգության լուրջ առիթ, Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Պայմանագիրը թույլ է տվել ոչնչացնել ՆԱՏՕ–ի երկրներին սպառնացող  շատ կարեւոր զինատեսակներ։ Պայմանագրի իրագործումը չափազանց կարեւոր է», – ասել է Ստոլտենբերգը։

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հադիպման ժամանակ շեշտել է, որ «ԱՄՆ–ը եւ ՆԱՏՕ–ն կպաշտպանվեն, եթե Ռուսաստանը ձեռնարկի միջազգային իրավունքին հակասող քայլեր»։ ԱՄՆ–ի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրաժարվել է հաստատել հետախուզության տեղեկությունները, սակայն նշել է, թե «անթույլատրելի է ՆԱՏՕ–ի անդամ որոշ պետություններին նաեւ Ռուսաստանից եկող սպառնալիքները անտեսելը, հատկապես՝ 2014 թականին Ղրիմը բռնակցումից հետո» 

Նախօրեին The New York Times–ը հաղորդել էր, թե Ռուսաստանը գաղտնի կերպով իր զինանոցը ավելացրել է նոր թեւավոր հռթիռներով, այդպիսով խախտելով Միջին եւ կարճ հեռահարության հրթիռների (ՄԿՀՀ) մասին պայմանագիրը։