Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.13%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.43 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.18%-ով եւ հասել 55.75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: