ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից խոստացել է հովանավորչական միջոցառումներ կիրառել տնտեսությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք մտադիր ենք շատ հեշտացնել արտադրությունը մեր երկրում ու շատ դժվարացնել հեռանալը (ընկերությունների)։ Չեմ ուզում, որ ընկերությունները հեռանան մեր երկրից՝ արտադրեն իրենց ապրանքը, այն նորից մեզ վաճառեն, ու միաժամանակ չվճարեն ոչ մի հարկ, ընդ որում մեր երկրում բոլորին հեռացնեն աշխատանքից։ Մենք դա այլեւս թույլ չենք տա, հավատացեք ինձ։ Կլինեն շատ զգալի տուգանային պատժամիջոցներ, որոնք նրանք կվճարեն, երբ կրճատեն մարդկանց, երբ հեռանան երկրից, արտադրեն ապրանք՝ կարծելով, թե այն նորից մեզ կվաճառեն սահմանի այն կողմից, որը ի դեպ շուտով շատ ամուր կդառնա։ Դա նրանց համար բազմիցս կդժավարա»,- ասել է Թրամփը, ներկայացնելով օդանավը Հարավային Կարոլինայում։

Մաժամանակ նրա խոսքով ԱՄՆ-ում արտադրելը կդառնա ավելի էժան ու հեշտ։ Թրամփը վերահաստատել է, որ մտադիր է առաջին տեղում դնել ԱՄՆ շահերը ,այդ թվում տնտեսության մեջ։