KIA Niro քրոսովերն ամբողջությամբ էլեկտրական տարբերակ կունենա: Ըստ «Автовзгляд»-ի՝ նորույթի մասին որեւէ մանրամասն առայժմ հայտնի չէ:

Հաղորդվում է միայն, որ մեքենան 28 կՎտ/ժ-անոց մարտկոց եւ 120 ուժանոց էլեկտրական շարժիչ կունենա: Այս ցուցանիշերի պարագայում մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա 200 կմ ճանապարհ անցնել: Նման տրանսպորտային միջոցների համար ցուցանիշն այնքան էլ մեծ չէ: