Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մյունխենում «նորմանդական քառյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ուշադրություն է հրավիրել Դոնբասի շրջափակման անթույլատրելության խնդրի վրա: Նա նաեւ նշել է, որ «նորմանդական քառյակն» արձանագրել է Մյունխենում նկատելի արդյունքների բացակայությունը: