Պատմությունը վկայում է, որ երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան խաղաղության մեջ են ապրում եւ բարգավաճում են, նպաստում են գլոբալ խաղաղությանն ու բարգավաճմանը: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի անվտանգության հարցերի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Այսօր նախագահ Թրամփի անունից վստահեցնում եմ, որ ԱՄՆ-ն սատարում է ՆԱՏՕ-ին եւ հետ չի կանգնի իր պարտավորություններից: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ապագան փոխկապակցված է: Մեր հարաբերություններն այնքան ամուր են, որ բազմաթիվ ամերիկացիներ ձգտել են Եվրոպա, որպեսզի ձեզ օգնեն պաշտպանել ձեր հողը»,- հայտարարել է Մայք Փենսը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային. Փենսն ասել է, որ «ԱՄՆ-ն շարունակելու է Ռուսաստանին պատասխանատվության կոչ անել եւ պահանջել, որպեսզի Մոսկվան կատարի Մինսկի համաձայնությունները»:



























