Մոսկվայում մի տղամարդ պատանդառել է իր ընտանիքի անդամներին, ոստիկանները բանակցում են նրա հետ, ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Լրատվամիջոցների տվյալներով տղամարդը իր բնակարանում է պահում կնոջն ու երեք երեխաներին եւ Վկոնտակտե սոցցանցի իր էջում պահանջում է, որ իր հետ կապվեն Չինաստանի, Հյուսիսային Կորեայի կամ Իրանի դեսպանները։ Տղամարդը մտադիր է դեսպաններին փոխանցել ապացույցներ, որ «Ռուսաստանը կառավարվում է սիոնիստների կողմից»։ «Ոստիկանության աշխատակիցները անհապաղ մեկնել են դեպքի վայր ու բանակցում են քաղաքացու հետ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Որոշ տեղեկություններով տղամարդը սկզբում չէր ուզում կնոջն ու երեխաներին թույլ տալ, որ բնակարան մտնեն, իսկ հետո թույլ է տվել, բայց հիմա էլ նրանց այնտեղից դուրս գալ չի թողնում



























