Բալթյան երկրների օդային ոստիկանության կործանիչները անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ օդ են բարձրացել, որպեսզի ուղեկցեն ռուսական ռմբակոծիչներին, որոնք թռչում էին միջազգային օդային տարածքում, հայտնում է Delfi–ն՝ վկայակոչելով Լիտվայի ՊՆ-ն։
«Իլ 22» ռմբակոծիչը փետրվարի 14-ին Ռուսաստանի հիմնական տարածքից թռչում էր Կալինինգրադի շրջան։ Դրան ուղեկցում էին ռուսական երկու Սու-27 կործանիչներ, որոնք անջատված տրանսպոնդերներով էին թռչում։
Փետրվարի 16-ին էլ նույն ձևի ռմբակոծիչ Կալինինգրադի տարածքից թռչել է դեպի Ռուսաստանի հիմնական տարածք՝ դարձյալ Սու-27 երկու կործանիչների ուղեկցությամբ։



























