Ազգային ճակատի շտաբ բնակարանում երկրորդ անգամ են խուզարկություն կատարել՝ կուսակցության առաջնորդ Լը Պենի օգնականներին Եվրախորհդրարանում ֆիկտիվ աշխատանքի դասավորելու կասկածների կապակցությամբ, հայտնում է RFI–ն։ Ազգային ճակատում հայտնել են, որ այդ խուզարկության նպատակն է «նախընտրական քարոզչության ընթացքը խախտելն ու Մարին Լը Պենին վնասելը, այն պահին, երբ նրա ժողովրդականությունը զգալիորեն աճում է»։

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Մարին Լը Պենի օգնականներին ֆիկտիվ աշխատանքի դասավորելու գործով։ Եվրախորհրդարանում կասկածում են, որ թիկնապահ Տյերի Լեժյեն ու կուսակցության կաբինետի ղեկավար Կատրին Գրիզեն իսկապես կատարել են եվրապատգամավորի օգնականների պարտականությունները։

Լը Պենը հավաստիացնում է, որ իր թիկնապահն ու կուսակցական կաբինետի տնօրենն իրոք միաժամանակ աշխատել են եւ կուսակցությունում եւ Եվրոպական խորհրդարանում, ու ո ր նրանց խորհրդարանական աշխատանքը ֆիկտիվ չի եղել։