Բաքվում դոների պատրաստման կրպակում պայթյուն է տեղի ունեցել:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել: 5 տուժած կա՝ 3 կին եւ 2 տղամարդ: Նրանց հիվանդանոց են տեղափոխել:

Դեպքի վայր հրշեջներ են ժամանել: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: